Արտադրություն

Արտադրություն

Manufacturing

Ցանկացած արտադրական կամ արդյունաբերական գործընթացում իրավական աջակցությունը կարևոր է: ACTA-ում մենք առաջարկում ենք բարձրակարգ ծառայություններ՝ աջակցելու արտադրողներին համապատասխանության, ռիսկերի կառավարման և ապահով զարգացման հարցերում: 

Կանոնակարգային համապատասխանություն և ստանդարտներ. մեր թիմը կապահովի Ձեր գործունեության համապատասխանությունը ոլորտի հատուկ կանոնակարգերին և ստանդարտներին՝ խթանելով պատասխանատու արտադրությունը:

Պայմանագրային փորձաքննություն. Մենք հանձնառու ենք վարել բանակցություններ և մշակել ճշգրիտ պայմանագրեր՝ պաշտպանելով ձեր շահերը մատակարարների, գնորդների, գործակալների, կոմիսիոներների և շահագրգիռ այլ կողմերի հետ հարաբերություններում:

Մտավոր սեփականության պաշտպանություն. մենք կպաշտպանենք ձեր նորամուծությունները արտոնագրերի, ապրանքանիշերի և առևտրային գաղտնիքների համար մշակված հատուկ ռազմավարական և իրավաբանական ծրագրերով:

Արտադրանքի որակ և պատասխանատվություն. Այս ոլորտում արտադրանքի որակի և դրա համապատասխանության հարցը խիստ կարևոր է իրավական տեսանկյունից, ուստի պատրաստ ենք այս ուղղությամբ Ձեզ առաջարկել հատուկ ուղեցույցներ և ռազմավարություններ. 

Մատակարարման շղթայի ճկունություն. ռիսկերի գնահատման, մատակարարների պայմանագրերի և արտակարգ իրավիճակների պլանավորման վերաբերյալ մեր Ծառայությունները կապահովեն ամուր և արդյունավետ մատակարարման շղթա:

Աշխատանքային հարցեր. Պայմանագրերից մինչև աշխատանքային օրենսդրություն, մենք տրամադրում ենք համապարփակ իրավական աջակցություն՝ համապատասխան և արդյունավետ աշխատուժի ձևավորման և  պահպանման համար:

ACTA-ում մենք մասնագիտացած ենք արտադրական արդյունաբերության համար հատուկ իրավաբանական ծառայությունների մատուցման գործում: Մեր փորձառությամբ դուք կարող եք վստահորեն առաջ շարժվել այս ոլորտում՝ իմանալով, որ ձեր օրինական շահերը պաշտպանված են: