Առողջապահություն

Առողջապահություն

Healthcare

Առողջապահության ոլորտի արագ զարգացման  բարդ կանոնակարգերի պայմաններում մասնագիտացված իրավաբական ուղեկցումը  պարտադիր է՝ ոլորտին հատուկ մարտահրավերներին դիմակայելու համար: ACTA-ում մենք գիտակցում ենք իրավաբանական ծառայությունների կարևոր դերը առողջապահության ոլորտում: Իրավաբանական փորձագետների մեր թիմը հանձնառու է համապարփակ աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայություններ մատուցողներին, հաստատություններին և մասնագետներին։ 

Կանոնակարգային համապատասխանություն

Խիստ կանոնակարգերի պահպանումը ցանկացած հաջող առողջապահական կամ դեղագործական պրակտիկայի հիմնաքարն է: Մեր  իրավաբանական թիմը քաջատեղյակ է առողջապահական օրենքներին և կանոնակարգերին, և մենք օգնում ենք հաճախորդներին հասկանալ և համապատասխանեցնել իրենց գործունեությունը այդ կանոններին

Առողջապահության հետ կապված գործարքներ և պայմանագրեր

Առողջապահության դինամիկ ոլորտում գործարքներն ու պայմանագրերը առանցքային են: Մեր ընկերությունն առաջարկում է տարբեր պայմանագրերի մշակման և բանակցությունների վարման մեծ փորձ:

Բժշկական սխալների պաշտպանություն

Բժշկական սխալի վերաբերյալ հայցի դեպքում մեր ընկերությունն առաջարկում է ուժեղ պաշտպանական ռազմավարություններ: Մենք անխոնջ աշխատում ենք պաշտպանելու մեր հաճախորդների հեղինակությունը և ֆինանսական շահերը՝ հենվելով բժշկական դատավարությունների մեծ փորձի վրա:

Հավատարմագրում և լիցենզավորում

Մասնագիտական հավատարմագրերի և լիցենզիաների ապահովումն ու պահպանումը կարևոր է առողջապահական ծառայություններ մատուցողների համար: Մեր իրավաբանական թիմն աջակցում է հավատարմագրման և լիցենզավորման բարդ գործընթացին՝ ապահովելով, որ մեր հաճախորդները բավարարեն  բոլոր պահանջները և հասնեն հաջողության:

Իրավաբանական աուդիտ և ռիսկերի կառավարում

Պարբերական իրավական աուդիտները առանցքային են առողջապահական պրակտիկաներում հնարավոր ռիսկերը բացահայտելու և մեղմելու համար: Մեր ընկերությունն իրականացնում է համապատասխանության համապարփակ գնահատումներ՝ տրամադրելով գործնական պատկերացումներ և ռազմավարություններ՝ նվազագույնի հասցնելով իրավական ռիսկերը և կառավարելով դրանք:

Աշխատանքային հարաբերություններ

Աշխատանքային օրենսդրության նրբություններից տեղյակ լինելը կարևոր է առողջապահական հաստատությունների և մասնագետների համար: Մեր իրավաբանական թիմը աջակցություն է տրամադրում այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են աշխատանքային պայմանագրերը, աշխատավայրի քաղաքականությունը և աշխատանքային օրենսդրության համապատասխանությունը՝ թույլ տալով հաճախորդներին կենտրոնանալ իրենց մասնագիտական աշխատանքի վրա:

ACTA-ում մենք հանձնառու ենք մատուցելու բարձրակարգ իրավաբանական ծառայություններ, որոնք հարմարեցված են առողջապահության ոլորտի եզակի կարիքներին: Մեր փորձառությամբ առողջապահական ծառայություններ մատուցողները կարող են առաջ շարժվել՝ իմանալով, վստահ լինելով որ իրենց օրինական շահերը պաշտպանված են: