Էներգետիկա

Էներգետիկա

Energy

Էներգետիկ արդյունաբերությունը գտնվում է համաշխարհային տնտեսական աճի կենտրոնում՝ ընդգրկելով ոլորտների լայն շրջանակ՝ վերականգնվող էներգիայից մինչև նավթ և գազ: Այս դինամիկ և խիստ կարգավորվող ոլորտում իրավաբանական աջակցությունը շատ կարևոր է: ACTA-ում մենք մասնագիտացած ենք էներգետիկ ոլորտում գործող բիզնեսների եզակի կարիքներին համապատասխան համապարփակ իրավաբանական ծառայությունների մատուցման գործում:

Կանոնակարգային համապատասխանություն

Գործող օրենսդրությանը  համապատասխանելը էներգետիկ ոլորտում հաջողության անկյունաքարերից է: Մեր փորձառու փաստաբանների թիմը լավ տիրապետում է էներգիայի արտադրության, բաշխման և օգտագործման ընթացակարգերը կարգավորող իրվական ակտերին և կանոնակարգերին: Մենք առաջարկում ենք նեղ մասնագիտական ուղեկցում՝ ապահովելու համար, որ ձեր գործողությունները համապատասխանեն բոլոր անհրաժեշտ իրավական պահանջներին:

Ծրագրի մշակում և ֆինանսներ

Էներգետիկ նախագծերը մեկնարկից մինջև հաջող շահագործման փուլը, ի թիվս այլոց, ներառում է բարդ բանակցություններ, թույլտվությունների տրամադրում և ֆինանսավորման պայմանավորվածություններ: Մեր փաստաբանները մեծ փորձ ունեն նախագծման պայմանագրերի, էներգիայի գնման, բաշխման, օգտագործման պայմանագրերի, ինչպես նաև ֆինանսավորման համաձայնագրերի մշակման և բանակցությունների գործում:

Բնապահպանական հարցեր

Էկոլոգիական խնդիրների կառավարումը առաջնային է էներգետիկ ոլորտում: Մեր թիմը տրամադրում է համապարփակ իրավական աջակցություն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, թույլտվությունների և համապատասխան օրենքների և կանոնակարգերի հետ կապված հարցերի վերաբերյալ: Մենք նաև աջակցում ենք հողերի, ձեռքբերման, օտարման, հողօգտագործման և նշանակության փոփոխության հարցերում:

Վերականգնվող էներգիա

Անցումը վերականգնվող էներգիայի աղբյուրներին վերափոխում է էներգետիկ ոլորտը: Մենք հանձնառու ենք հաճախորդներին խորհրդատվություն տրամադրելու արևային, քամու, հիդրոէներգիայի և վերականգնվող էներգիայի այլ նախագծերի հետ կապված իրավական հարցերի վերաբերյալ: Մեր փաստաբաններն աշխատում են ապահովելու, որ ձեր նախաձեռնությունները համահունչ լինեն օրենքի նպատակներին և կարգավորող չափանիշներին:

Մտավոր սեփականություն և տեխնոլոգիա

Էներգետիկ տեխնոլոգիաները և նորարարությունները խթանում են արդյունաբերության առաջընթացը: Մենք տրամադրում ենք իրավաբանական ծառայություններ՝ կապված մտավոր սեփականության պաշտպանության, տեխնոլոգիաների արտոնագրման և արտոնագրային հայտերի հետ՝ պաշտպանելու ձեր նորարարությունները և պահպանելու մրցակցային առավելությունը:

Վեճերի լուծում և դատավարություն

Ցանկացած՝ այդ թվում էներգետիկայի ոլորտում վեճերն անխուսափելի են, և դրանց ծագելու դեպքում մեր փաստաբանները հմտացած են վեճերի լուծման ինչպես այլընտրանքային, այնպես էլ դատավարական ընթացակարգերին: Մենք պարտավորվում ենք ակտիվորեն պաշտպանել մեր հաճախորդների շահերը ցանկացած իրավական ձևաչափով:

Էներգետիկ արդյունաբերությունը դինամիկ և զարգացող ոլորտ է, որը պահանջում է զգոն իրավական մոտեցում: Ճիշտ  գործընկերոջ առկայության դեպքում այս ոլորտի կարող են կարող են ապահով կերպով առաջ շարժվել, պաշտպանել իրենց շահերը և խթանել կայուն աճը: ACTA-ում էներգետիկայի իրավունքի փորձագետների մեր նվիրված թիմը հանձնառու է մատուցելու բարձրակարգ իրավաբանական ծառայություններ, որոնք կօգնեն ձեզ բարգավաճել այս կենսական ոլորտում:

Ձեր էներգետիկ նախաձեռնություններին մոտարկված և անհատական իրավական օգնություն ստանալու համար դիմեք մեզ: